Կուբանի Սլավյանսկ քաղաքի հայկական կենտրոնում հնարավորություն կտրվի բարելավել հայերենի իմացությունը

10 Սեպտեմբերի 2025, 10:00

Կրթություն

Սեպտեմբերի 6-ին Կուբանի Սլավյանսկ քաղաքի Վ. Փափազյանի անվան հայկական մշակույթի և բարեգործության ընկերությունում տեղի է ունեցել հայոց լեզվի ուսուցման խմբի ուսումնական տարվա բացումը։

Դպրոցի աշակերտների համար պատրաստել էին խաղային և շոու ծրագիր, ինչից հետո երեխաների համար կազմակերպվել է թեյախմություն։