Էլմիրա Ասատրյանը հաղթել է ֆինանսական անվտանգության օլիմպիադայում

07 Հոկտեմբերի 2026, 16:30

Մշակույթ

Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղի 3-րդ կուրսի ուսանողուհի Էլմիրա Ասատրյանը դարձել է Ֆինանսական անվտանգության 6-րդ միջազգային օլիմպիադայի հաղթող։ Օլիմպիադայի եզրափակիչ փուլն անցկացվել է Կրասնոյարսկում։

Օլիմպիադայի մրցանակակիրներ են դարձել 2-րդ կուրսի ուսանողներ Էռնեստ Մանուչարյանը և Գրիգորի Գրիգորյանը։

Եզրափակիչ փուլին մասնակցել է 46 երկրից 700 դպրոցական և ուսանող։

Հիմա եթերում