Հայաստանը հաստատել է իր մասնակցությունը «Ինտերվիդենիե-2025»-ին

12 Սեպտեմբերի 2025, 20:30

Մշակույթ

Մոսկվայի «Live Arena» համերգասրահում սեպտեմբերի 20-ին տեղի կունենա «Ինտերվիդենիե-2025» միջազգային մրցույթը, որը Ռուսաստանի կողմից դիտարկվում է որպես պատասխան «Եվրատեսիլ»-ին: Մրցույթի գլխավոր մրցանակը կազմում է 300 000 եվրո։ Հայաստանը նույնպես հաստատել է իր մասնակցությունը, սակայն ներկայացուցչի անունը դեռևս հայտնի չէ։

Մրցույթին կմասնակցեն ավելի քան 20 երկրներ, այդ թվում՝ Ռուսաստանը, Բելառուսը, Բրազիլիան, Եգիպտոսը, Հնդկաստանը, Իրանը, Ղազախստանը, Կատարը, Ղրղզստանը, Չինաստանը, Կուբան, Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Հարավաֆրիկյան Հանրապետությունը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Թաիլանդը, Ադրբեջանը։

Հիմա եթերում