Կոնստանտին Զատուլինը դասընկերների հետ հիշել է իր ուսուցչուհուն՝ Սուսաննա Անտոնյանին
12 Սեպտեմբերի 2025, 18:46
Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը Սոչիում հանդիպել է իր դասընկերների հետ՝ նշելու երկու նշանակալի հոբելյան՝ Սոչիի թիվ 1 անգլերենի խորացված ուսուցմամբ միջնակարգ դպրոց ընդունվելու 60-ամյակը և ավարտելու 50-ամյակը։ Ջերմ մթնոլորտում հանդիպման մասնակիցները հիշել են իրենց դպրոցական տարիները և շնորհակալություն հայտնել իրենց ուսուցիչներին, մասնավորապես՝ Սուսաննա Անտոնյանին։
«Սոչիում հանդիպեցի իմ դասընկերների հետ, ջերմ խոսքերով հիշեցինք մեր ուսուցիչներին»,- գրել է Զատուլինը՝ նշելով նաև Սուսաննա Հովսեփի Անտոնյանին։
