Հայաստանում ես վերածնվում եմ․ Սաթի Սպիվակովա

18 Սեպտեմբերի 2025, 15:20

Մշակույթ

Հայաստանում կարծես վերածնվում եմ։ Այս մասին «Alpha Media Centre»-ում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է դերասանուհի, հաղորդավարուհի Սաթի Սպիվակովան։ Նա բարեգործական նախաձեռնության շրջանակում Երևանում կներկայացնի «Սիրո մետաֆիզիկա» ներկայացումը, որի ամբողջ հասույթը կփոխանցվի «City of Smile» հիմնադրամին։
  
«Ես գալիս եմ այստեղ այլ աշխարհից: Երբ գալիս եմ Հայաստան, քո առջև բացվում է Արարատն իր ամբողջ գեղեցկությամբ, որին կարող ես ձեռքով անել։ Ամեն անգամ, երբ գալիս եմ այստեղ, զգում եմ, որ վերածնվում եմ։ Իմ մեջ ինչ-որ բան փոխվում է. բառերով դա հնարավոր չէ փոխանցել: Իսկ երբ քայլում եմ Երևանում, կարծես հայտնվում են անցյալի ուրվականները։
 
Այստեղ ելույթ ունենալը հատուկ պատասխանատվություն է։ Ռուսաստանում ինձ ճանաչում են «Ոչ ձանձրալի դասականը» նախագծից, և այնտեղի հանդիսատեսը գալիս է ինձ բացահայտելու որպես դերասանուհի։ Ինչ-որ մեկին դուր է գալիս, ինչ-որ մեկին՝ ոչ, դա նորմալ է: Ես փորձում եմ լինել ազնիվ, անկեղծ և բեմի վրա թողնել իմ սրտի մի մասը։ Այստեղ՝ Հայաստանում, մարդիկ ինձ հիշում են կինոյից, բայց բեմում ինձ չեն տեսել։ Այդ պատճառով արդեն երկրորդ անգամ որպես թատրոնի դերասանուհի այստեղ գալն ինձ համար հուզիչ է և շատ կարևոր»,- ասել է Սաթի Սպիվակովան։

Հիմա եթերում