Ժաննա Խաչատրյանը՝ Վրաստանի լավագույն մանկավարժ

19 Սեպտեմբերի 2025, 10:06

Կրթություն | Հայեր

Ախալքալաքի քաղաքացիական կրթության ուսուցիչ Ժաննա Խաչատրյանը դարձել է 2025 թվականի ուսուցչի ազգային մրցանակաբաշխության եզրափակչի մասնակից՝ հայտնվելով երկրի տասը լավագույն մանկավարժների շարքում: Մրցույթին մասնակցել է 2455 դասախոս ամբողջ Վրաստանից։

Ժաննան դասավանդում է Ախալքալաքի թիվ 3 հանրային դպրոցում և ճանաչում է ձեռք բերել երիտասարդ սերնդի կրթության զարգացման և դաստիարակության գործում ունեցած ներդրման համար:

«Ես մտադիր եմ ավելի մեծ եռանդով ու մոտիվացիայով առաջ շարժվել, որպեսզի կատարեմ իմ պարտքը երկրի, տարածաշրջանի, դպրոցի և ապագա սերունդների առջև: Լավ ուսուցիչը ձևավորում է անհատականություն, պատրաստում է կյանքի և ուժ է տալիս պայքարելու», — կիսվել է նա։