Հայաստանը ընդգրկվել է այն երկրների ցանկում, որոնց կթույլատրվի ՌԴ-ում արտարժույթով առեւտուր անել

Հայաստանն ընդգրկվել է Ռուսաստանի ֆինանսների նախարարության կազմած 44 բարեկամ երկրների ցանկում, որով օտարերկրացիներին ՌԴ-ում արտարժույթի բորսայական առևտուր է թույլատրվում: ՌԲԿ-ի փոխանցմամբ՝ ցուցակում ընդգրկվել են նաև Չինաստանը, Հնդկաստանը, Թուրքիան, ՀԱՀ-ը, Բրազիլիան, Ռուսաստանի այլ խոշոր առևտրային գործընկերներ, ինչպես նաև Պարսից ծոցի և ԱՊՀ երկրներ։ Որոշման նախագիծը դեռ պետք է հանրային քննարկում անցնի, ապա հաստատվի ՌԴ կառավարության կողմից։

Ֆինանսների նախարարությունն առաջարկում է թույլ տալ այդ երկրների բրոքերներին և բանկերին մասնակցել արտարժույթով կազմակերպված սակարկություններին, ինչպես նաեւ այնպիսի սակարկություններին, որոնցում կնքվում են ածանցյալ ֆինանսական գործիքներ հանդիսացող պայմանագրեր, որոնց հիմքում ընկած ակտիվը արժույթն է կամ տոկոսադրույքները: