Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Չպատմված պատմություն Ուշադրությունից դուրս Մեծ ռեպորտաժ Հյուրընկալ Մոսկվան Հարազատս հյուսիսից Հայկական զատկի սեղան Գայանե Բրեյովայի հետ Հայկական ամանորյա սեղանը Գայանե Բրեյովայի հետ Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Ինսթաֆեյս Ժողովուրդն է խոսում Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ Աշխարհակարգ 2.0 Newsroom Alter Ego Alpha Զրուցակից Alpha Economics Alpha Analytics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 2025. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ 2024. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ

Հակառուսական պլացդարմ. Ինչո՞ւ է Հայաստանը ընտրում ՆԱՏՕ-ն

24 Սեպտեմբերի 2025, 19:00

(ՆԱՏՕ-ն և ԵՄ-ն նույնպես ընտրո՞ւմ են Հայաստանը, թե՞…)

«Եթե Նիկոլ Փաշինյանի՝ սեպտեմբերի 23-ին «Ժողովրդավարության հայկական ֆորումի» ժամանակ արած հայտարարությունը հնչեցներ խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչներից որևէ մեկը, ապա Փաշինյանն ու նրա թիմը ընդդիմադիր գործչին կմեղադրեին խուճապ, հոռետեսություն և պարտվողականություն տարածելու մեջ։

Իսկ ի՞նչ էր հայտարարել Փաշինյանը։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդը հայտարարել է, որ Հայաստանը կարող է և Եվրամիության անդամ չդառնալ նույնիսկ այն դեպքում, եթե հասնի բոլոր ոլորտներում անհրաժեշտ չափանիշներին։ «Մենք հասկանում ենք, որ դրանից հետո անգամ հնարավոր է չդառնանք ԵՄ անդամ, բայց մեր գլխավոր խնդիրը ԵՄ չափանիշներին համապատասխանելն է, որովհետև երբ դրան հասնենք՝ մեզ կընդունեն՝ լավ, չեն ընդունի՝ մենք մեր արդյունքը կունենանք», — ասել էր նա։

ԵՄ-ի մասով մենք պարզեցինք, և Փաշինյանի հայտարարություններից ակնհայտ է, որ նա նույնպես հասկանում է ԵՄ-ին անդամակցելու փորձերի անհեռանկարային լինելը։ Իսկ ի՞նչ կարելի է ասել ՆԱՏՕ-ի մասին։ Արդյոք Հայաստանը շանսեր ունի անդամակցելու ՆԱՏՕ-ին։ Երևանում ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի 108-րդ Ռոուզ-Ռոթ երկօրյա սեմինարի ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարել էր, որ այսօր ՊՆ-ն մշտապես մասնագիտական խորհրդատվական օգնություն է ստանում ԱՄՆ-ից և Ֆրանսիայից։ Մի շարք ուղղություններով համալիր օգնություն է ցուցաբերում նաև Հունաստանը։

Եկեք կանգ առնենք այստեղ և ավելի մանրամասն քննարկենք Պապիկյանի հայտարարության աշխարհաքաղաքական էությունը։ Հայաստանի իշխանություններն իրենց լիակատար հրաժարումը տարածաշրջանում ազդեցություն ունեցող Մոսկվայի հետ համագործակցությունից բացատրում են նրանով, որ, օրինակ, Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան Թուրքիայի կողմից ընկալվում է որպես «սպառնալիք իր անվտանգության համար»։ Այլ կերպ ասած՝ տրամաբանությունն այսպիսին է. Թուրքիան խնդիրներ ունի Ռուսաստանի հետ, և Հայաստանի համագործակցությունը Ռուսաստանի հետ խնդիրներ կստեղծի Հայաստանի համար Թուրքիայի հետ հարաբերություններում։

Հունաստանն ու Թուրքիան այսօր ավելի մոտ են պատերազմին, քան Թուրքիան ու Ռուսաստանը։ Էգեյան ծովի «կղզիների ռազմականացումից» մինչև Կիպրոսի խնդիրը կարող են դառնալ այն կայծերը, որոնցից կարող է բորբոքվել նոր հույն-թուրքական հակամարտություն։ Բայց դա չի խանգարում ՀՀ իշխանություններին ոչ միայն համագործակցել Հունաստանի հետ, այլև դա անել այնքան ինստիտուցիոնալ, որ դրա մասին հայտարարում է պաշտպանության նախարար Պապիկյանը։

Այստեղ ծագում է ևս մեկ, շատ կարևոր հարց. ի՞նչ նպատակ են հետապնդում ՆԱՏՕ-ին ինտեգրվելու հետ կապված այս բոլոր գործողությունները։ ՆԱՏՕ-ի թշնամիներն արդյոք Թուրքիան և Ադրբեջանն են։ Ոչ։ ՆԱՏՕ-ի թշնամին Ռուսաստանն է։ Արդյոք ՆԱՏՕ-ն արդիականացնում է Հյուսիսատլանտյան դաշինքի մեջ չմտնող երկրների բանակները՝ այդ պետությունների թշնամիների դեմ պայքարում նրանց պաշտպանունակությունը բարձրացնելու համար։ Ոչ։ ՆԱՏՕ-ն իր ծրագրերում ներգրավում է դաշինքի մեջ չմտնող երկրների բանակները՝ հետագայում նրանց ՆԱՏՕ-ի թշնամիների դեմ պատերազմի մեջ ներքաշելու համար։ Անշուշտ։

Կարո՞ղ ենք արդյոք ասել, որ Հայաստանին էլ են պատրաստում պատերազմի Ռուսաստանի դեմ, պատրաստում են միանալու Ռուսաստանի հետ պատերազմող ճամբարին։ Այս համատեքստում Հայաստանը տեղ չունի ո՛չ Եվրոպական միությունում, ո՛չ ՆԱՏՕ-ում։ Եվ ոչ թե այն պատճառով, որ մենք քաղաքակրթական առումով տարբերվում ենք այդ կազմակերպություններին անդամակցող երկրներից, այլ պարզ պատճառով. Նիկոլ Փաշինյանն առանց ՆԱՏՕ-ին կամ ԵՄ-ին անդամակցելու Հայաստանը դարձրել է հակառուսական հենակետերից մեկը։

Դա դրսևորվում է ոչ միայն տարածաշրջանում ռուսական ռազմական գործոնի նվազեցմամբ, այլ նաև նրանով, որ Հայաստանը դուրս է գալիս ՌԴ զուգահեռ ներմուծման շղթաներից, իսկ օգոստոսի 8-ի փաստաթղթով ԱՄՆ-ին մուտք է տրվել մեր մաքսային ծառայությունների տվյալներին։ Ինչո՞ւ պետք է ՆԱՏՕ-ն ու ԵՄ-ն ավելի շատ միջոցներ ծախսեն Հայաստանի վրա, ինտեգրեն այն իրենց կազմի մեջ, անվտանգության երաշխիքներ տան, այն էլ այն պայմաններում, երբ ՆԱՏՕ-ի կարևորագույն անդամ Թուրքիան Հայաստանը ընկալում է որպես սպառնալիք, երբ մեզ արդեն համարում են «հակառուսական»։ Այլ կերպ ասած՝ որևէ պահի, եթե վտանգ առաջանա, ինչո՞ւ պետք է ՆԱՏՕ-ն Հայաստանի համար պայքարի Թուրքիայի դեմ։

Մտածե՛ք այդ մասին․․․»։