«Camerata Komitas»-ը մասնակցում է Բորիս Չայկովսկու 100-ամյակին նվիրված համերգաշարին
25 Սեպտեմբերի 2025, 00:20
Սեպտեմբերի 10-ից հոկտեմբերի 14-ը Մոսկվայում անցկացվում է մեծ համերգաշար՝ նվիրված ռուս անվանի կոմպոզիտոր Բորիս Չայկովսկու ծննդյան 100-ամյակին։
«Camerata Komitas» նվագախումբը, մենակատարները և Էռնեստ Ալավերդյանը մասնակցում են համերգաշարի երեք համերգներին, որոնք տեղի են ունեցել և կանցկացվեն Կոնսերվատորիայի Փոքր և Ռախմանինովի անվան դահլիճներում։