Հայաստանի պաշտպանության և ազգային անվտանգության ծախսերը 2026թ-ին կկրճատվեն շուրջ 267 մլն դոլարով
25 Սեպտեմբերի 2025, 16:35
ՀՀ 2026 թվականի պետական բյուջեի պաշտպանության, անվտանգության, հասարակական կարգի պահպանության և դատական գործունեության ծախսերը նախատեսվում է կրճատել շուրջ 267 մլն դոլարով: Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
Հաջորդ տարվա պետբյուջեի ծախսերը նշված ոլորտների համար նախատեսված են 813,2 մլրդ դրամ (2,12 մլրդ դոլար)՝ 915,4 մլրդ դրամի (2,39 մլրդ դոլար) փոխարեն։
Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը նախատեսում է 2026 թվականին կրճատել պաշտպանական ծախսերը: