Արտյոմ Օհանովը՝ աշխարհի լավագույն գիտնականների 2%-ի ցանկում
26 Սեպտեմբերի 2025, 13:20
Հեղինակավոր գիտական հրատարակությունը` «Elsevier»-ը, հրապարակել է աշխարհի գիտնականների առաջատար 2%-ի ցանկը («Top 2% of the Scientists in the World»)։ Նման վարկանիշներն արտացոլում են գիտնականների գործունեությունը և նրանց հետազոտությունների պահանջարկը:
Հայազգի հայտնի գիտնական բյուրեղագետ-տեսաբան, հանքաբան, քիմիկոս, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի պրոֆեսոր, Սկոլկովոյի գիտության և տեխնոլոգիաների ինստիտուտի պրոֆեսոր Արտյոմ Օհանովը 2017 թվականին վարկանիշի ստեղծումից ի վեր մշտապես ընդգրկվել է աշխարհի լավագույն գիտնականների 2%-ի շարքում, իսկ նրա ցուցանիշները ցույց են տալիս արագ և կայուն աճ։
«Կիրառական ֆիզիկա» ոլորտում՝ 314 460 հետազոտողների շարքում, Օհանովը 2024 թվականին զբաղեցրել է 85-րդ, իսկ ընդհանուր ցուցանիշով՝ 245-րդ տեղը։
Նշվում է նաև, որ գիտնականների թիվը, որոնք հայտնվել են լավագույն 2%-ում, մեծապես աճել է՝ 2017-ին նրանք 100 հազար էին, 2024-ին՝ ավելի քան 230 հազար: