Հայաստանը պետք է ընտրի, թե ինչն է իր համար հեռանկարային. Կոնստանտին Տասից

25 Սեպտեմբերի 2025, 21:30

Կարծիք | Քաղաքականություն

Քաղաքագետ, Հարավային Կովկասի հարցերով փորձագետ Կոնստանտին Տասիցը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Հայաստանի ներկայիս իշխանությունների՝ Եվրամիություն մտնելու ցանկության և երկրի համար դրա հետևանքների մասին։

«Փաշինյանը հայտարարել է, որ իր կուսակցության ծրագրում առաջիկա ընտրությունների համար ներառված է Եվրոպական միությանն անդամակցելու քայլերի ակտիվացումը։ Սակայն այն ձևակերպմամբ, որով դա ներկայացվել է, իրատեսական չի թվում։ Քանի որ Եվրամիությանը անդամակցելը ենթադրում է եվրոպական ստանդարտների, եվրոպական նորմերի ներդրում, դրանք շատ երկարատև գործընթացներ են։ Մոլդովայի և Վրաստանի նման երկրների օրինակից մենք տեսնում ենք, որ դա տևում է տարիներ՝ անորոշ ապագայով։ Վրաստանում այդ գործընթացը սկզբունքորեն սառեցվել է, քանի որ ԵՄ-ի կողմից առաջարկվող եվրոպական նորմերի մի մասը ենթադրում է ինքնիշխանության մասնակի կորուստ, և վրացական ղեկավարությունը չկարողացավ համաձայնվել դրան Բայց նույնիսկ Մոլդովայի և Ուկրաինայի դեպքում մենք տեսնում ենք, որ հստակ ամսաթիվ, թե երբ այդ երկրները կկարողանան անդամակցել Եվրամիությանը, գոյություն չունի։ Իսկ եթե մենք խոսում ենք ներկա իրողությունների մասին, ապա ոչ բոլոր փորձագետներն են համաձայն դրա հետ։

Վերջին տարիներին Հայաստանի ցուցաբերած տնտեսական հաջողությունները կապված են Եվրասիական տնտեսական միությանը նրա մասնակցության հետ։ Հայաստանը կոնկրետ արտոնություններ է ստանում ռուսական շուկա ազատ մուտքի, գազի էժան գների, ցորենի, նավթամթերքի և այլ հումքային ապրանքների էժան գների տեսքով։ Հետևաբար, եթե Հայաստանը պատրաստ լինի հրաժարվել դրանից, դա, ամենայն հավանականությամբ, բացասական հետևանքներ կունենա սոցիալ-տնտեսական իրավիճակի և կայունության համար»,- նշել է Տասիցը։