Հրապարակվել է նոր սահմանադրության նախագիծը

23 Նոյեմբերի 2026, 09:31

Քաղաքականություն

Ուրախ եմ ներկայացնել ՀՀ նոր Սահմանադրության նախագիծը, հատուկ այդ նպատակով ստեղծված կայքով։ Գրել է Փաշինյանը:

«Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ․ Կայքը ստեղծվել է, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացու համար առավելագույնս հարմարավետ լինի նոր Սահմանադրության նախագիծը կարդալն ու առաջարկներ ներկայացնելը։

Ժամը 10․00–ին ուղիղ եթերում հանդես կգամ ուղերձով: Սա քո՛ Սահմանադրությունն է»,- նշել է նա։