Պաշտոնանկ է արվել քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետը

26 Սեպտեմբերի 2025, 14:05

Քաղաքականություն

ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Բդոյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Այս մասին Alpha News-ին հայտնել է ՀՀ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը:

Նշենք, որ պաշտոնանկությունները Փարաքարի համայնքապետի սպանության ֆոնին են։

Ավելի վաղ սեփական դիմումի համաձայն զբաղեցրած պաշտոնից ազատվել էր ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության պետ Հրաչյա Ղազարյանը: