Արամ Խաչատրյանի և Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունները հնչել են Աստանայի թատրոնում
27 Սեպտեմբերի 2025, 13:13
Ղազախստանում՝ Կալիբեկ Կուանիշբաևի անվան ազգային երաժշտական-դրամատիկական թատրոնում տեղի է ունեցել ռուս կոմպոզիտոր Պյոտր Չայկովսկու ծննդյան 185-ամյակին նվիրված համերգ։
Ծրագրում ընդգրկվել են նաև անվանի հայ կոմպոզիտորներ Արամ Խաչատրյանի և Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունները։
Դիրիժորական վահանակի մոտ էր Երլան Բեյսեմբաևը։