Պուտինը ցավակցություն է հայտնել Տիգրան Քեոսայանի մահվան կապակցությամբ

26 Սեպտեմբերի 2025, 18:46

Քաղաքականություն

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցություն է հայտնել ռուսաստանաբնակ հայազգի ռեժիսոր Տիգրան Քեոսայանի ընտանիքին և ընկերներին նրա մահվան կապակցությամբ։ Այս մասին ասվում է Կրեմլի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։

Պուտինը Քեոսայանին անվանել է բացառիկ տաղանդավոր, իմաստուն և հմայիչ մարդ։