«Կովերի պարտեզի» վերաբերյալ պայմանագիրը չի չեղարկվել. Սեդրակ Պալյան

26 Սեպտեմբերի 2025, 21:45

Քաղաքականություն

Երուսաղեմի պատրիարքության միաբանների ընդհանուր ժողովը մերժել է «Կովերի պարտեզի» վարձակալության խնդրի վերաբերյալ նոր գործարք կնքելու առաջարկը։ Alpha News-ը թեմայի շուրջ զրուցել է «Save the ARQ» շարժման հիմնադիր Սեդրակ Պալյանի հետ։

«Սա նոր պայմանագիր չէ, հավելված է: Արդեն 1,5 տարի է՝ բանակցություններ են ընթանում Հայոց պատրիարքության և «Զանա» ընկերության միջև: Բանակցությունների արդյունքն է ներկայացվել ընդհանուր ժողովին և մերժվել է»,- ասել է Պալյանը:

Պատասխանելով հարցին, թե ինչը նպաստեց այդ որոշմանը, Սեդրակ Պալյանն ասել է. «Մեր համայնքի հորդորն այն է, որ հաշվի առնվեն համայնքի դիրքորոշումները: Բարեբախտաբար, մեր փաստաբանները կարողացան համայնքի կեցվածքը ներկայացնել այդ ընդհանուր միաբանական ժողովին»:

Նա նշել է, որ վերջին 100 տարում համայնքը միաբանական ժողովում չուներ ներկայացուցիչ, որի ձայնը կլսվեր:

«Մեր համայնքի ձայնը լսվեց: Եվ մենք շատ ուրախ ենք և ողջունում ենք այդ որոշումը»,- հավելել է Պալյանը:

Մանրամասները տեսանյութում: