Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Չպատմված պատմություն Ուշադրությունից դուրս Մեծ ռեպորտաժ Հյուրընկալ Մոսկվան Հարազատս հյուսիսից Հայկական զատկի սեղան Գայանե Բրեյովայի հետ Հայկական ամանորյա սեղանը Գայանե Բրեյովայի հետ Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Ինսթաֆեյս Ժողովուրդն է խոսում Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ Աշխարհակարգ 2.0 Newsroom Alter Ego Alpha Զրուցակից Alpha Economics Alpha Analytics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 2025. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ 2024. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ

Ինչու՞ է նվազել կենսաթոշակի միջին չափը

30 Սեպտեմբերի 2025, 18:15

2026 թվականիպետական բյուջեի նախագծով նախատեսվում է սոցիալական ապահովության ծախսերն ավելացնել 9,6 տոկոսով։ Բայց դա ոչ թե կենսաթոշակների ավելացման հաշվին է լինելու, այլ՝ պետության վճարների, կենսաթոշակային կուտակային ֆոնդերի, և այլ սոցիալական վճարների հաշվին։ Թեև նշվածներից և ոչ մեկը պակաս կարևոր չէ, բայց ֆիքսենք, որ միևնույն է՝ խոսքն ընտրանքային լուծումներին է վերաբերում. սոցիալական վիճակի համընդհանուր բարելավման, կարծես թե, նորից սպասել պետք չէ։

Պատճառը տնտեսության աճի բացակայությունը չէ։ Աճ, այն էլ մեր տնտեսության համար բավական խոստումնալից, նախատեսվում է։ Ի դեպ, միջազգային որոշ կառույցներից ավելի բարձր աճ է նախատեսվել 2026թ-ի բյուջեի նախագծով։ Տնտեսությունը կաճի, սոցիալական վճարները՝ ոչ, կամ ոչ ամբողջովին։ Իսկ գուցե՞ նվազեն:

Բանն այն է, որ 2024թ-ը ևս ամփոփեցինք 5,9% տնտեսական աճով, որը թեև ավելի վաղ կանխատեսված 7 տոկոսից ցածր է, բայց ընդհանուր առմամբ լավ ցուցանիշ է։ Բայց այդ ժամանակահատվածում կենսաթոշակների միջին չափն, օրինակ, 2023թ-ի համեմատ, նվազել է։ Նվազել է նաև նպաստների միջին չափը։

Այստեղ կան բազմաթիվ գործոններ, որոնք, օբյեկտիվության համար, պետք է հաշվի առնել։ Այդ թվում ու առաջին հերթին, որ սա միջինացված ցուցանիշ է և բոլոր շերտերի մասին առանձին պատկերացում թույլ չի տալիս կազմել, բայց ընդհանուր ամռամբ միջին ցուցանիշի անկումը վկայում է ավելի շատ բացասական տեղաշարժերի մասին։

Իսկ որո՞նք են պատճառները. առաջին հերթին, տնտեսության աճի կառուցվածքն, այսինքն՝ ինչի հաշվին է դա տեղի ունենում։ Իսկ աճը ներառական չէ, չի վերաբերում հանրության լայն շերտերին, որի դրսևորումներից մեկն էլ ներկայացված պատկերն է։ Մյուս պատճառն անմիջականորեն բյուջեն և բյուջեի վրա ծառացած ծախսերն են: Իսկ այդ համատեքստում չենք կարող շրջանցել պարտքային բեռն ու դրա սպասարկման տարեցտարի ավելացող գումարները։ Բնական է, որ դա պետք է տեղի ունենա այլ ծախսեր չավելացնելու հաշվին, այդ թվում՝ սոցիալական նշանակության։ Արդյունքում, թեև սոցիալական ծախսերն ավելացել են, բայց դրանք ուղղվել են խիստ անհրաժեշտ ուղղություններին, և համընդհանուր ազդեցություն չեն ունեցել։

Վերադառնալով 2026թ-ին՝ նշենք, նախատեսված է սոցիալական ծախսերի 9,6 տոկոսանոց աճ, տնտեսության 5,4 տոկոսանոց աճ։ Հաշվի առնելով վերոնշյալ նախադեպը, ո՞րն է երաշխիքը, որ այդ տպավորիչ աճերից կարելի է և պետք է սպասել սոցիալական համակարգային լուծումներ բնակչության լայն հատվածների համար, հատկապես, երբ գնաճի տեմպերը մտահոգիչ կերպ արագանում են։