Գյումրեցիները թող սպասեն մեծ տոնի․ Լենա Մաթևոսյան

03 Հոկտեմբերի 2025, 22:54

Մշակույթ

Գյումրին վաղը՝ հոկտեմբերի 4-ին, կնշի քաղաքի տոնը ոչ թե համայնքային բյուջեի հաշվին, այլ գործարար, բարերար Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր» բարեգործական հիմնադրամի ֆինանսական միջոցներով։ Այս առնչությամբ Alpha News-ը զրուցել է «Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամ Լենա Մաթևոսյանի հետ։

Պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ հենց «Տաշիր»-ը որոշեց ֆինանսավորել Գյումրի քաղաքի օրը, Մաթևոսյանը նշել է․

«Կային հակասություններ ավագանու անդամների շրջանում, հարց էր ծագել՝ արդյոք պետք է Գյումրին նշի քաղաքի տոնը, թե՝ ոչ։ Իսկ մեր շարժումն ունի մոտեցում, որ սա ոչ միայն գյումրեցիների տոնն է, այլև տուրիստական հոսք է հենց Գյումրիի համար։ Սա էր պատճառը, որ որոշեցինք աջակցել, որպեսզի այս մեծ տոնն իրականություն դառնա գյումրեցիների համար»։

Հարցին՝ ինչ պետք է սպասեն գյումրեցիներն այդ օրը, Մաթևոսյանը պատասխանել է․ «Գյումրեցիները թող սպասեն մեծ տոնի։ Մի քանի կետերում տարբեր միջոցառումներ են լինելու։ Իսկ օրվա ավարտին՝ 18:00-ին, Վարդանանց հրապարակում մեծ համերգ է նախատեսված, որի ընթացքում հայտնի երգիչ-երգչուհիներն իրական տոն կպարգևեն քաղաքին»։

Մանրամասները տեսանյութում։

Հիմա եթերում