Մոսկվայում տեղի կունենա Ռոբերտ Սահակյանցի հոբելյանին նվիրված երեկո

04 Հոկտեմբերի 2025, 20:15

Մշակույթ

Մոսկվայի Հայկական թանգարանում հոկտեմբերի 9-ին տեղի կունենա «Ишь ты, 75!» խորագրով երեկո՝ նվիրված խորհրդային և հայ հայտնի ռեժիսոր, սցենարիստ և մուլտիպլիկացիոն ֆիլմերի նկարիչ Ռոբերտ Սահակյանցի հոբելյանին։

Երեկոյի ընթացքում հնարավոր կլինի դիտել հանրությանը քիչ հայտնի մուլտֆիլմեր, ինչպես նաև տեղի կունենա զրույց վարպետի ժառանգության մասին՝ նրա որդիների՝ Դավիթի և Հայկի հետ օնլայն հանդիպման ձևաչափով: