Տիմոֆեյ Բորդաչև. Աշխարհակարգ 2.0
04 Հոկտեմբերի 2025, 21:05
Alpha News-ը շարունակում է «Աշխարհակարգ 2.0» նոր նախագիծը, որի շրջանակներում Հայկ Խալաթյանը Ռուսաստանի գլխավոր ուղեղային կենտրոնների ղեկավարների և առաջատար փորձագետների հետ կքննարկի հնարավոր (ծնվող) նոր աշխարհակարգը և Հայաստանի տեղն այդ համակարգում։
«Աշխարհակարգ 2.0» նախագծի նոր հյուրն է Տնտեսության բարձրագույն դպրոցի Համաշխարհային տնտեսության և համաշխարհային քաղաքականության ֆակուլտետի կոմպլեքսային եվրոպական և միջազգային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Տիմոֆեյ Բորդաչևը:
Նոր համարում Տիմոֆեյ Բորդաչևն անդրադառնում է, թե ինչպես են Ռուսաստանի պատմությունն ու աշխարհագրությունը ազդել նրա ժամանակակից քաղաքականության վրա։ Ինչով է պայմանավորված նրա մշտական պայքարը սեփական ուղին ինքնուրույն ընտրելու իրավունքի համար, և ուր է տանում այդ ճանապարհը Ռուսաստանին։ Ինչպես ստացվեց, որ Ռուսաստանը պատմականորեն առաջատար ռազմական տերություն է տնտեսության համեմատաբար փոքր չափերով։ Արդյոք Չինաստանի և ԱՄՆ-ի դիմակայությունն առանց ուղղակի ռազմական բախման կվերջանա։ Ռուսաստանը կընտրի՞ ԱՄՆ-ի կամ Չինաստանի կողմը նրանց դիմակայությունում, թե՞ կդառնա երրորդ բևեռ: Ինչո՞ւ Ռուսաստանը և Չինաստանը չեն ձևավորում ռազմաքաղաքական դաշինք, և արդյոք Հնդկաստանը կընկնի անգլոսաքսերի ծուղակը։ Ո՞րն է ԱՄՆ-ի և Ռուսաստանի մոտեցումների տարբերությունը ՆԱՏՕ-ի և ՀԱՊԿ-ի իրենց դաշնակիցների նկատմամբ: Ի՞նչ է սպասվում Հարավային Կովկասի երկրներին նոր աշխարհակարգում և ինչով պետք է առաջնորդվեն հետխորհրդային երկրները Ռուսաստանի հետ լավ հարաբերությունները պահպանելու համար:
Բորդաչևը հարցազրույցում նաև վերլուծում է հետխորհրդային տարածքի նկատմամբ Ռուսաստանի մոտեցումների փոփոխությունը և բացատրում, թե ինչու է նրա համար ներքին քաղաքականությունը և միգրացիայի հարցը այժմ ավելի կարևոր, քան արտաքին քաղաքական խնդիրները:
«Ռուսական կայսրությունը նույնպես փլուզվեց ներքին քաղաքականության, այլ ոչ թե արտաքին քաղաքականության պատճառով։ Նա առաջին հերթին ուներ արխայիկ, չհարմարվող պետական կառավարման համակարգ։ Աննկուն, որը պատերազմի ընթացքում սկսեց ձախողվել։ Հիմա մենք նոր պատերազմ ենք մղում։ Մեզ մոտ այդ համակարգը չի ձախողվում։ Խնդիրներ կան՝ շատ, որտեղ բարակ սառույցի վրայով ենք գնում, իհարկե, տնտեսության, պետական կառավարման մեջ, բայց համակարգը չի տապալվում։ Այդ պատճառով ներքին քաղաքականությունը միշտ ավելի կարևոր է, քան արտաքին քաղաքականությունը, հատկապես այնպիսի երկրի համար, ինչպիսին Ռուսաստանն է», — ընդգծել է Բորդաչևը։