Հայաստանը ԵՄ-ին պետք է որպես թնդանոթի միս Ռուսաստանի դեմ․ Վասիլի Կոլտաշով

07 Հոկտեմբերի 2025, 23:30

Կարծիք | Քաղաքականություն

Նոր հասարակության ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Վասիլի Կոլտաշովը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է լուրն այն մասին, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրամանագիր է ստորագրել ՀՀ ԱԳՆ-ին առընթեր եվրոպական ինտեգրման վարչություն ստեղծելու մասին:

«Նման հաղորդագրություններով կարելի է կերակրել Հայաստանի բնակչությանը 20, գուցե 40 տարի։ Կարելի է շատ երկար պատմել այն մասին, որ ահա Հայաստանը յոթ մղոնանոց քայլերով ամեն օր գնում է դեպի Եվրոպական միություն։ Դա պետք է նրա համար, որ մարդիկ հավատան, որ Հայաստանը գնում է ԵՄ, գնում է Եվրոպա, բարբարոս երկրից դառնում քաղաքակիրթ երկիր։ Միգուցե Հայաստանը ԵՄ-ի հետ առանց վիզայի ռեժիմ ստանա, բայց թե ինչ կտեսնեն այնտեղ Հայաստանի քաղաքացիները, ես չգիտեմ, քանի որ Եվրոպական միությունը սրընթաց դեգրադացվում է։ Եվ եթե դուք ոչ թե տուրիստական ուղևորություն կատարեք, այլ տեղեկություններ հավաքեք կյանքի համար՝ ԵՄ-ի վիճակի մասին, այն մասին, թե ինչպես կարող եք այնտեղ բնակություն հաստատել, ապա կտեսնեք, որ այնտեղ իրավիճակը վատ է, հեռանկարները մռայլ են, տնտեսությունը դեգրադացվում է: Բայց իշխանությունները հույս ունեն, որ Հայաստանի բնակչությունը շատ միամիտ է, հավատում է հեքիաթներին և պատրաստ է անվերջ սպասել հեքիաթին», — ասել է Կոլտաշովը։

Փորձագետի խոսքով՝ ՀՀ ԱԳՆ-ին կից եվրոպական ինտեգրման դեպարտամենտի ստեղծումը Փաշինյանին պետք է գործընթաց ցույց տալու համար, որն իրականում չկա:

«Փաշինյանը տեղեկատվական առումով ճիշտ է աշխատում։ Բայց դա ոչ մի կերպ առաջ չի տանում Հայաստանի եվրաինտեգրման որևէ գործընթաց։ Այդ եվրաինտեգրումը հազիվ թե հնարավոր լինի։ Հայաստանը Եվրամիությանը պետք է որպես Ռուսաստանի դեմ թնդանոթի մսի աղբյուր», — եզրափակել է Կոլտաշովը։

Մանրամասները՝ տեսանյութում