Սանկտ Պետերբուրգում «Դուդուկի կախարդանքը» խորագրով համերգ է կայացել
09 Հոկտեմբերի 2025, 00:10
Հոկտեմբերի 5-ին Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել «Դուդուկի կախարդանքը» խորագրով երաժշտական-լուսավորչական երեկոն, որը կազմակերպել էր «Աշուղ» համույթը: Միջոցառումը ներառում էր էքսկուրսիա Ալեքսանդր Նևսկի Լավրայում և համերգային ծրագիր։ Հյուրերին ներկայացվել են հայկական ժողովրդական մեղեդիներ, ինչպես նաև Հայաստանի տարբեր դարաշրջանների նշանավոր կոմպոզիտորների վոկալ և գործիքային ստեղծագործություններ:
2015 թվականին Սանկտ Պետերբուրգում հիմնադրված «Աշուղ» համույթը ակտիվորեն զբաղվում է հոգևոր-լուսավորչական գործունեությամբ՝ լայն լսարանի շրջանում հանրահռչակելով հայ բանահյուսությունը, մշակույթն ու պատմությունը: