«Աշխարհակարգ 2.0» Ֆյոդոր Վոյտոլովսկու հետ
11 Հոկտեմբերի 2025, 16:00
«Աշխարհակարգ 2.0» նախագծի նոր հյուրն է քաղաքական գիտությունների դոկտոր, ՌԳԱ անդամ-թղթակից, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Ե. Մ. Պրիմակովի անվան համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի տնօրեն Ֆյոդոր Վոյտոլովսկին։
Հարցազրույցը դիտեք հոկտեմբերի 11-ին, Երևանի ժամանակով ժամը 21:00-ին՝ Alpha News-ի բոլոր առցանց հարթակներում։
Alpha News-ը շարունակում է «Աշխարհակարգ 2.0» նախագիծը, որի շրջանակում Հայկ Խալաթյանը Ռուսաստանի գլխավոր ուղեղային կենտրոնների ղեկավարների և առաջատար փորձագետների հետ կքննարկի հնարավոր (ծնվող) նոր աշխարհակարգը և դրանում Հայաստանի տեղը։
Սա պարզապես ակնարկ չէ, այլ փորձ՝ իմաստավորելու, թե ուր է շարժվում աշխարհը, և որն է դրանում Հայաստանի և մեր տարածաշրջանի տեղը։