Մինչև 2038-ը հանքարդյունաբերությունը կարող է վերանալ. «Ուշադրությունից դուրս»
12 Հոկտեմբերի 2025, 21:00
«Անցյալ շաբաթ՝ «Հայաստանի հանքարդյունաբերություն 2025» ֆորումի ժամանակ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) գործադիր տնօրեն Ռոման Խուդոլին ահազանգեց. մինչև 2038 թ. Հայաստանում կարող են մնալ հանքարդյունաբերության ոլորտում գործող շատ քիչ ընկերություններ, իսկ մնացած ընկերությունները կարող են լքել երկիրը։ Պատճառն, ըստ Խուդոլիի, այն է, որ Հայաստանում չկա երկրաբանական ծառայություն, որը կբացահայտեր Հայաստանի ընդերքի նոր ռեսուրսները, քանի որ հայտնաբերված պաշարներն արդեն սպառվում են։
«Հանքավայրի շահագործողը չի կարող ինքնուրույն լուծել այս խնդիրը։ Մենք փորձում ենք այն լուծել ինքներս՝ իրականացնելով երկրաբանական հետազոտություններ, բայց ոչ մի ընկերություն չի կարող դա անել ամբողջությամբ ինքնուրույն։ Հետևաբար, մեզ անհրաժեշտ են շատ ուժեղ պետական ռազմավարություն և պետական քաղաքականություն այստեղ, այդ թվում՝ հետախուզման ոլորտում»,- բացատրում է ԶՊՄԿ–ի գործադիր տնօրենը։
Իսկ ինչո՞ւ միջազգային կազմակերպություններին հանկարծ դադարեց հետաքրքրել մեր ընդերքը, և ինչո՞ւ Փաշինյանի կառավարությունը շահագրգիռ չէ Հայաստանում ոսկու կամ ադամանդի նոր հանքերի հայտնաբերմամբ։ Ըստ քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանի՝ պատճառը կարող է լինել Ադրբեջանը, քանի որ խարխլված տնտեսությամբ Հայաստանն իր համար ավելի անվտանգ է։
AlphaNews–ի ուշադրությունից դուրս չի մնացել Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտն ու կանխատեսվող ճգնաժամը։