Մոսկվայի հայկական թատրոնը մասնակցել է Օրյոլի «Ռուսական դասական» փառատոնին
18 Հոկտեմբերի 2025, 13:05
Միջազգային «Ռուսական դասական» թատերական փառատոնի շրջանակում, որը կայացել է Օրյոլ քաղաքում, Մոսկվայի հայկական թատրոնը ներկայացրել է Ա.Պ. Չեխովի պիեսի հիման վրա բեմադրված «Առաջարկ+» ներկայացումը:
Ներկայացման համար թատրոնն արժանացել է դիպլոմի, իսկ գլխավոր դերակատարներն արժանացել են անհատական մրցանակների. Իվան Գրոզդևն արժանացել է «Տղամարդու լավագույն դերակատարման» համար դիպլոմի, իսկ Հռիփսիմե Գյուլեզյանը՝ «Կնոջ լավագույն դերակատարման» համար դիպլոմի։