Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Չպատմված պատմություն Ուշադրությունից դուրս Մեծ ռեպորտաժ Հյուրընկալ Մոսկվան Հարազատս հյուսիսից Հայկական զատկի սեղան Գայանե Բրեյովայի հետ Հայկական ամանորյա սեղանը Գայանե Բրեյովայի հետ Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Ինսթաֆեյս Ժողովուրդն է խոսում Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ Աշխարհակարգ 2.0 Newsroom Alter Ego Alpha Զրուցակից Alpha Economics Alpha Analytics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 2025. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ 2024. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ

Ադրբեջանին՝ 1 200 քառ. կմ. Հայաստանից, Թուրքիային՝ Մարգարայից «մի կտոր». թուրքական ծրագիր

17 Հոկտեմբերի 2025, 12:00

(Վաշինգտոնյան պայմանավորվածությունները գաղտնի կետե՞ր ունեն)

«Արցախի կորուստը հանգեցրեց նրան, որ Հայաստանը զրկվեց ոչ միայն ֆիզիկական, այլև դիվանագիտական խորությունից։ Դրա դրսևորումը դարձավ օգոստոսի 8-ի փաստաթղթի ստորագրումը, համաձայն որի՝ պաշտոնական Երևանը պարտավորություն ստանձնեց ապահովելու անարգել հաղորդակցություն Ադրբեջանի հիմնական տարածքի և Նախիջևանի միջև։ Ադրբեջանը նման փոխադարձ պարտավորություններ չի ստանձնել, օրինակ՝ Հայաստանի համար Իրանի հետ անարգել երկաթուղային կապի ապահովման մասով։

Հենց առաջին օրվանից հայ հասարակության և փորձագիտական շրջանակներում քննարկվում էր նաև այն հարցը՝ արդյոք օգոստոսի 8-ի պայմանավորվածությունները գաղտնի հոդվածներ ունե՞ն։ Ու այդ հարցն ավելի ու ավելի հիմնավորված էր դառնում Ադրբեջանի կողմից «Զանգեզուրի միջանցք» բառակապակցության յուրաքանչյուր կիրառմամբ։

Ու ահա, այս շաբաթ, թուրքական մի շարք պարբերականներ, օրինակ՝ «Yeniakit»-ը, տեղեկություն հրապարակեցին, համաձայն որի՝ իբր Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների, այսպես կոչված, կարգավորման շրջանակներում 1 200 քառակուսի կիլոմետր տարածք, որը ձգվում է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» երկայնքով (Կապան քաղաքից մինչև Նախիջևան), կփոխանցվի Բաքվի վերահսկողության ներքո։

Ավելին, պարբերականը նշում է, որ այս նոր տարածաշրջանային աշխարհաքաղաքականության շրջանակներում, որը Նիկոլ Փաշինյանն անվանում է «չորրորդ հանրապետություն», Թուրքիան նույնպես կդառնա փաստացի սեփականատերը հայկական «Մարգարա» անցակետի մոտակայքում տեղակայված փոքրիկ «անվտանգության գոտու»։ Ըստ հրատարակության՝ այդ տարածքն, իբր, գտնվելու է Թուրքիայի հատուկ վարչական վերահսկողության ներքո։

Կարո՞ղ ենք արդյոք այս համատեքստում ենթադրել, որ այդ հրապարակումները խոսում են Վաշինգտոնում ձեռք բերված իրական պայմանավորվածությունների մասին, թե՞ դա Երևանի վրա ճնշում գործադրելու հռետորական միջոց է։ Այս հարցերի պատասխանները կտա միայն ժամանակը։

Այնուամենայնիվ, մի շարք «անուղղակի ապացույցներ» վկայում են այն մասին, որ թուրքական մամուլի հրապարակումները Անկարայի և Բաքվի՝ Երևանին ներկայացվող խորքային պահանջների արձանագրումն են։ Ի՞նչ «ապացույցների» մասին է խոսքը։

Այս շաբաթ «Ադրբեջանի քարտեզագիրներ» կոչվող հասարակական միավորումը ներկայացրեց «Զանգեզուրի միջանցքի» քարտեզը։ Քարտեզի վրա պատկերված են աշխարհագրական առանցքային օբյեկտներ, ինչպիսիք են բնակավայրերը, ճանապարհները, գետերն ու լեռները, որոնք գտնվում են Ադրբեջանի, Հայաստանի և Իրանի տարածքում։

Բաքուն ու Անկարան չեն հրաժարվում իրենց պահանջներից… Միևնույն ժամանակ, նրանք շատ ավելի անկեղծ են Հայաստանի ժողովրդի, ՀՀ քաղաքացիների հետ, քան ամբողջ ՔՊ-ի վերնախավը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։

Մտածե՛ք այդ մասին․.․»։