Հայ զբոսաշրջիկներն ակտիվորեն ընտրում են Կրասնոդարը հանգստի համար

19 Հոկտեմբերի 2025, 19:15

Հայեր

««Туту» ճամփորդական ծառայության տվյալների համաձայն՝ 2025 թվականի թավշյա սեզոնին հայաստանցի զբոսաշրջիկները կազմել են Կրասնոդարի երկրամասում հանգստացողների ընդհանուր թվի 15%-ը։

Այցելությունների թվով առաջատար են Ուզբեկստանի քաղաքացիները՝ 27%, երկրորդ տեղում բելառուսցի զբոսաշրջիկներն են՝ 16%, իսկ Հայաստանը եզրափակում է եռյակը։