Մեր հայրենիքը կանգնած է լրջագույն մարտահրավերների առջև․ Գարեգին Բ-ն՝ ուխտագնացներին

19 Հոկտեմբերի 2025, 20:00

Քաղաքականություն

Ձեր ուխտագնացությունը դեպի Սուրբ Էջմիածին վկայում է ձեր սիրո և անսակարգ նվիրումի մասին՝ դեպի մեր Սուրբ եկեղեցին։ Այս մասին հայտարարել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն։

«Սիրելի ուխտավոր զավակներ, հայրապետական օրհնությամբ ողջունում ենք ձեզ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, որտեղից սերնդեսերունդ հայոց կյանքին փոխանցվել են տերունաշնորհ հավատքը, հայրենանվիրումն ու ազգային ոգին։ Ձեր ուխտագնացությունը դեպի Սուրբ Էջմիածին վկայում է ձեր սիրո և անսակարգ նվիրումի մասին՝ դեպի մեր Սուրբ եկեղեցին և ազգային արժեքները»,- նշել է Գարեգին Բ-ն։

Ամենայն հայոց կաթողիկոսն իր խոսքում ընդգծել է՝ Սուրբ Էջմիածնով է միասնական և աննկուն մնացել մեր ժողովուրդը։

«Այսօր մեր հայրենիքը կանգնած է լրջագույն մարտահրավերների առջև։ Արտաքին ծանր սպառնալիքները զուգակցվում են ազգային արժեքների և ինքնության խեղմամբ»,- ասել է կաթողիկոսը։