«Սիմոն»․ Վարուժան Մարգարյանը նկարահանվում է Ջուլիետա Ստեփանյանի, Ալիկա Սմեխովայի եւ Իրինա Բեզրուկովայի հետ

24 Հուլիսի 2023, 17:16

Մշակույթ

Վարդուժան Մարգարյանը նկարահանվում է նոր ֆիլմում։ Այն Նարինե Աբգարյանի «Սիմոն» ստեղծագործության հիման վրա է,ռեժիսորն Արման Մարությանն է։

Դերասանը ոգեւորությամբ է խոսել իր գրծընկերների՝ Ջուլիետա Ստեփանյանի, Ալիկա Սմեխովան ի եւ Իրինա Բեզրուկովայի մասին։

«Նոր ընթացք։ Փորձեմ մտքերս արտագրեմ, թե ինչ եմ զգում հիմա։ Իմ համար էս ֆիլմը բացի էն, որ նոր մասնագիտական փուլ ա, նոր ծանոթություններ ու նոր փորձ, համ էլ հաճելի զգացողություն ա, որ հասկանում ես, թե ֆիլմում ովքեր են նկարահանվում։

Եթե ավելի կոնկրետ, խոսքը դերասանուհիների մասին ա, ում մամաս երկրպագել ա, երկրպագում ա»,-ինստագրամյան իր էջում գրել է դերասանը՝ շնորհակալություն հայտնելով մայրիկին՝ իրեն հավատալու եւ միշտ իր կողքին լինելու համար։