Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնը բացում է իր նոր թատերաշրջանը

22 Հոկտեմբերի 2025, 10:50

Կրթություն | Մշակույթ

Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնը նոր թատերաշրջանում հայտարարում է դերասանական անվճար դասընթացների ընդունելություն: Դասընթացը կանցկացվի Ռուսաստանի բեմական արվեստների պետական ինստիտուտի (Կեմերովոյի մասնաճյուղ) դոցենտ Կարեն Ներսիսյանի ղեկավարությամբ:

Մասնակիցներին սպասվում է հագեցած ծրագիր՝ սկսած իմպրովիզացիոն վարժություններից մինչև աշխատանք պիեսների և սցենարների հետ, ինչպես նաև հրաշալի հնարավորություն՝ կատարել առաջին քայլերը դերասանական մասնագիտության ճանապարհին։

Նոր թատերաշրջանի պրեմիերան տեղի կունենա 2026 թվականի հունվարին։ Հանդիսատեսին սպասվում է Անտոն Չեխովի «Արջը» և «Առաջարկություն» պիեսների հիման վրա բեմադրված «Չեխովյան ոճով» ներկայացումը: Այն բեմադրել է Արմեն Մարգարյանը։

Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնը գործում է Հայ-ռուսական մշակութային ասոցիացիայի աջակցությամբ: