Փաշինյանը Հայաստանում թուրքական քաղաքականություն է վարում․ քաղաքացի
23 Հոկտեմբերի 2025, 22:30
ԱՄՆ-ում բնակվող մեր հայրենակիցները Alpha News-ի հետ զրույցում խոսել են եկեղեցու հանդեպ իշխանությունների հալածական վերաբերմունքի ու հարձակումների մասին։
«Այդ ամենը հստակ հակաազգային, հակակրոնական գործողություններ են, որոնք ուղղված են գոհացնելու հարևան պետություններին։ Ցավում եմ, որ մեր ազգն այսքան անտարբեր կարող է լինել»,- նշել է մեր զրուցակիցների մեկը։
Հարցման մեկ այլ մասնակից ընդգծել է՝ Սփյուռքի համար ցավալի է, որ հայրենիքը վատ վիճակում է։
«Մենք բոլորս էլ գիտենք, որ լավ բաներ չեն կատարվում։ Մենք ինչու ենք այսպես ցրվել, քանի որ կոտորած է եղել։ Եթե մեր երկիրը հանգիստ լինի, մենք մեր երկրում կապրենք։ Ուր գնում ենք, ուզում ենք Հայաստան սարքել։ Եկեղեցի ենք սարքում, երեխաներին հայերեն ենք սովորեցնում, հայկական օրենքներով ենք մեծացնում։ Եվ հույս ունենք, որ լավ է լինելու մի օր»,- նշել է նա։
Ամերիկաբնակ մեր հայրենակիցների խոսքով՝ հոգևորականների դեմ քաղաքական հետապնդում է իրականացվում։
«Մեր «հարգարժան» Նիկոլ Փաշինյանը կատարում է թուրքերի կողմից տրվող հանձնարարությունները և Հայաստանում թուրքական քաղաքականություն է վարում»,- ընդգծել է հարցված քաղաքացիներից մեկը։