«Թուրքե՛ր, հեռացե՛ք»․ բողոքի ցույցեր Չեռնոգորիայում՝ ընդդեմ թուրք միգրանտների

30 Հոկտեմբերի 2025, 11:10

Քաղաքականություն

Չեռնոգորիայի մայրաքաղաք Պոդգորիցայում կրկին զանգվածային ցույցեր են տեղի ունեցել թուրք միգրանտների դեմ։ Ինչպես տեղեկացնում են լրատվամիջոցները, հանրային վրդովմունքի պատճառը դարձել է վերջերս տեղի ունեցած հարձակումը տեղի բնակչի վրա, որն, ըստ հաղորդումների, իրականացրել են Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքացիները։

Միջադեպը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ մի խումբ թուրք բանվորներ վիրավորել են աղջիկների, իսկ հետո դանակով հարվածել նրանց պաշտպանող երիտասարդին: Դա վրդովմունքի ալիք է առաջացրել. հարյուրավոր քաղաքացիներ դուրս են եկել փողոց՝ պահանջելով խստացնել միգրացիոն քաղաքականությունը և արտաքսել օրինախախտներին:

Հիմա եթերում