Ֆրանսիայում դպրոցական ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան տուժածներ

06 Նոյեմբերի 2026, 15:00

Միջազգային

Ֆրանսիայի արևելքում՝ Լան կոմունայի մերձակայքում, դպրոցական ավտոբուսը վթարի է ենթարկվել, ինչի հետևանքով տասնյակ մարդիկ տուժել են։ Այս մասին հայտնում է BFMTV հեռուստաալիքը՝ հղում անելով աղբյուրին։

«Դպրոցական ավտոբուսի մասնակցությամբ վթարը տեղի է ունեցել ուրբաթ՝ նոյեմբերի 6-ին, Էն դեպարտամենտի Լան կոմունայի մերձակայքում»,- հաղորդել է հեռուստաալիքը։

Դեպարտամենտի տվյալներով՝ վթարի հետևանքով կան տուժածներ։ Հեռուստաալիքի աղբյուրի փոխանցմամբ՝ խոսքը տասնյակ տուժածների մասին է։

Ըստ աղբյուրի՝ ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ճամփեզրին։

Վթարի վայր է մեկնել Ֆրանսիայի տրանսպորտի նախարար Ֆիլիպ Տաբարոն։

Հիմա եթերում