Ազգային գվարդիա․ նոր մահա՞կ ՀՀ հպարտ քաղաքացու գլխին․ «Ուշադրությունից դուրս»
02 Նոյեմբերի 2025, 14:20
Նոյեմբերի 1-ից գործարկվում է Ոստիկանության գվարդիան՝ ոստիկանության չորս հենասյունային մասնագիտացված ծառայություններից մեկը։ Այն նպաստելու է Հայաստանի ներքին անվտանգության համակարգի ամրապնդմանն՝ առավել հասցեական և թիրախային գործիքակազմի միջոցով։
Ոստիկանության գվարդիայի հիմնական խնդիրներն են հասարակական կարգի պահպանությունը և հասարակական անվտանգության ապահովումը, պետական պահպանության ենթակա կարևորագույն նշանակության օբյեկտների պահպանությունը, ռազմական դրության իրավական ռեժիմի և արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովումն, ինչպես նաև արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանությանը մասնակցելը, հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովմանն աջակցելը և քրեական վարույթն իրականացնող մարմիններին օժանդակելը և այլն։
Պատերազմի ժամանակ, սակայն, գվարդիայի ծառայողները ռազմի դաշտ չեն մեկնի, այլ կկենտրոնանան միայն ներքին խնդիրների վրա, և դա այն դեպքում, երբ իշխանությունը պարտադիր զինծառայության ժամկետն արդեն իսկ կրճատել է։
AlphaNews–ը ուսումնասիրել է, թե գալիք համապետական ընտրություններից առաջ ոստիկանական հերթական բարեփոխումներն ավելի շատ իշխանության, թե հասարակության անվտանգության համար են իրականացվել։