Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Չպատմված պատմություն Ուշադրությունից դուրս Մեծ ռեպորտաժ Հյուրընկալ Մոսկվան Հարազատս հյուսիսից Հայկական զատկի սեղան Գայանե Բրեյովայի հետ Հայկական ամանորյա սեղանը Գայանե Բրեյովայի հետ Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Ինսթաֆեյս Ժողովուրդն է խոսում Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ Աշխարհակարգ 2.0 Newsroom Alter Ego Alpha Զրուցակից Alpha Economics Alpha Analytics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 2025. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ 2024. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ

Էրդողանի քարոզիչը սպառնում է Հայաստանին

06 Նոյեմբերի 2025, 12:30

(Խաղաղության դարաշրջանը այդպես էլ չի գալիս)

«Ադրբեջանի նախագահի՝ «քարտեզներում Սևանի բացակայության և Գյոյչա լճի առկայության» հայտարարություններից հետո, այն հայտարարություններից հետո, որ «հայերին չարժե «վախենալ ադրբեջանցիների վերադարձից»», տրամաբանական էր սպասել Երևանի պաշտոնական արձագանքին։ Արձագանքը եղավ, և անակնկալ տեղի չունեցավ. Նիկոլ Փաշինյանն ու Արարատ Միրզոյանն արդեն երկու օր է՝ հանդես են գալիս Երևանում ընթացող միջազգային համաժողովի շրջանակներում, սակայն նրանց արձագանքում Բաքվից հնչող հայտարարություններին տրվող այլ ռազմավարություն չի երևում, քան «չարին բռնությամբ չդիմադրելը», ինչը տարածաշրջանային գործընթացների համատեքստում նշանակում է ադրբեջանական պահանջների նկատմամբ դիմադրության բացակայություն։

Փաշինյանը, նախօրեին մեկնաբանելով Ադրբեջանի հետ հարաբերությունները, նախընտրեց վերլուծել դրանց սոցիալ-հոգեբանական կողմը, իսկ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այսօր հայտարարեց, որ Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսությունն ու հարաբերությունները որոշակի իմաստով հայելային արտացոլանքն են Ադրբեջանի հետ ստեղծված իրավիճակի՝ դրանով իսկ դրական երանգ հաղորդելով Թուրքիայի հետ հարաբերություններին՝ ի հակադրություն Բաքվի ագրեսիվ հռետորաբանության։ Բայց արդյոք դա այդպես է իրականում։ Արդյոք Թուրքիայի հռետորաբանությունը պակաս ագրեսիվ է։

Այս հարցին պատասխանելու համար հարկավոր է ավելի հաճախ ուշադրություն դարձնել թուրքական ներքաղաքական դերակատարներին, հատկապես նրանց, ովքեր, ունենալով ընդամենը թուրքական խորհրդարանի պատգամավորի կարգավիճակ, արժանանում են ոչ միայն թուրքական պետական ԶԼՄ-ների, այլև Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի պաշտոնական ընդունելություններին։

Խոսքը «Մեծ միասնություն» կուսակցության (Büyük Birlik Partisi) նախագահ, Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Մուստաֆա Դեսթիջիի մասին է։ Ի՞նչ է ասում Դեսթիջին հայերի և Հայաստանի մասին։ Թուրք պատգամավորը նշում է, որ «Զանգեզուրի միջանցքը» նույնքան կարևոր է Ադրբեջանի, Թուրքիայի և Հայաստանի համար, «որքան Միացյալ Նահանգների, Չինաստանի և Ռուսաստանի համար»։ Եվ Հայաստանը, որը ստորագրել է համաձայնագրի տակ (խոսքը օգոստոսի 8-ի հռչակագրի մասին է), պետք է կատարի այն, հակառակ դեպքում Թուրքիան և Ադրբեջանն այժմ ուժ ունեն այլ լուծումներ գտնելու, եթե Հայաստանը դիմադրի։

Թուրք ազգայնականը նաև նշում է, որ երկու պետություններն էլ ամենաբարձր մակարդակով հավատարիմ են «Շուշիի հռչակագրի» դրույթներին, որ Հայաստանի հետ հարաբերություններում Թուրքիայի «կարմիր գիծը» Ադրբեջանն է, որ Հայաստանը նախ պետք է համաձայնության գա Ադրբեջանի հետ, իսկ հետո նոր մոտենա Թուրքիայի դռներին։ Այլ կերպ ասած՝ Երևանը պետք է կատարի Ադրբեջանի բոլոր պահանջները և միայն այդ դեպքում կարող է հույս ունենալ Անկարայի հետ հարաբերությունների կարգավորման վրա։

Սա ուղղակիորեն հակասում է «խաղաղության» այն նարատիվներին, որոնք արդեն երկու օր է՝ «հեռարձակում են» Փաշինյանն ու Միրզոյանը, ինչպես նաև ապացուցում է, որ Թուրքիայի հետ հարաբերությունները պայմանավորված են Բաքվի հետ հարաբերությունների մակարդակով։ Ավելի ճիշտ՝ Ալիևի կողմից Երևանի հետ հարաբերություններով գոհունակության մակարդակով։

Թուրքիան և Ադրբեջանը, դեպի Հայաստան նայելիս, չեն տեսնում Սևանը, նրանք չեն տեսնում «չորրորդ հանրապետությունը», նրանք տեսնում են «արևմտյան Ադրբեջանը», սակայն Հայաստանի հետ բանակցություններ վարելիս Ալիևն ու Էրդողանը կիրառում են խաչաձև հարցաքննության հին եղանակը՝ «բարի» և «չար» ոստիկանը։ Եթե Ալիևը հանդես է գալիս կոշտ հայտարարություններով, ապա Էրդողանը նրա ֆոնին «խաղաղության աղավնի» է թվում, մինչդեռ Մուստաֆա Դեսթիջիի նման անձինք ցուցադրում են թուրքական ռազմաքաղաքական էլիտայի խորքային տրամադրությունները Հայաստանի և հայերի նկատմամբ։

Մտածե՛ք այդ մասին․.․»։