Ալիևը ճնշում է գործադրում Հայաստանի վրա՝ նրանից առավելագույն զիջումներ կորզելով. Ալեքսանդր Կռիլով

06 Նոյեմբերի 2025, 21:30

Կարծիք | Քաղաքականություն

Ե. Մ. Պրիմակովի անվան համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ազգային հետազոտական ինստիտուտի գլխավոր գիտաշխատող, քաղաքագետ Ալեքսանդր Կռիլովը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունն այն մասին, որ ռուսական կայսերական քարտեզներում չկա Սևանա լիճ, այլ կա Գյոկչա, և որ հայկական ԽՍՀ-ում բնակվող ադրբեջանցիները պետք է այնտեղ վերադառնան ոչ թե տանկերով, այլ մեքենաներով:

«Ալիևն անընդհատ խոսում է այդ մասին, և անհասկանալի է, թե ինչու է դա հիմա հանկարծ ուշադրություն գրավել, հնարավոր է՝ «Արևմտյան Ադրբեջանի տարվա» նոր տոնակատարության պատճառով։ Վերջերս Ադրբեջանում պարգևատրել են ակտիվիստների և Մեջլիսի պատգամավորների մի մեծ խմբի, որոնք ներկայացնում են «Արևմտյան Ադրբեջան» համայնքը: Ադրբեջանում այսպես են անվանում ժամանակակից Հայաստանի տարածքը։ Ըստ այդմ, այնտեղ անվանումներն էլ օգտագործում են ոչ թե հայկական, այլ ադրբեջանական. Երևանն անվանում են Իրևան և պնդում են, որ դա Իրևանի խանության մայրաքաղաքն է եղել, իսկ ամբողջ տարածքը պատմականորեն պատկանել է ադրբեջանցիներին», — ասել է Կռիլովը։

Քաղաքագետը կարծում է, որ Սևանա լճի վերաբերյալ նման հայտարարություններ անելով՝ Ալիևը ճնշում է գործադրում Հայաստանի վրա՝ փորձելով հասնել առավելագույն զիջումների, այդ թվում՝ «Զանգեզուրի միջանցքի» հարցում։