Ձեր վարչապետը մտադի՞ր է քանդել եկեղեցին․ Թաքեր Կարլսոնի հարցը՝ Նարեկ Կարապետյանին
08 Նոյեմբերի 2025, 10:32
Ձեր վարչապետը մտադի՞ր է քանդել եկեղեցին, այս մասին «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանին հարցրել է ամերիկացի լրագրող Թաքեր Կարլսոնը։
Կարապետյանը նշել է, որ իշխանությունները հակաեկեղեցական արշավը սկսել են ամիսներ առաջ՝ հարձակումներ ամենայն հայոց կաթողիկոսի, բարձրաստիճան հոգևորականների դեմ։ Թաքեր Կարլսոնն իր զարմանքն է արտահյատել, որ Հայաստանում կալանավորված արքեպիսկոպոսներ կան։
Նարեկ Կարապետյանը հայտնել է, որ այսօր իշխանությունները ցանկանում են խլել Սամվել Կարապետյանի հայաստանյան բիզնեսները, բայց Սամվել Կարապետյանը շարունակում է պաշտպանել իր եկեղեցին ու հավատքը։
Նարեկ Կարապետյանը ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ ընդամենը 3 ժամվա ընթացքում Tucker Carlson-ի հետ հարցազրույցը միայն X (Twitter) հարթակում դիտել է արդեն 930 000 մարդ։