«Մանկական Եվրատեսիլ-2025»-ում Վրաստանը կներկայացնի Անիտա Աբգարյանը

08 Նոյեմբերի 2025, 15:14

Մշակույթ

«Ռանինա» մանկական վոկալ մրցույթի յոթերորդ եթերաշրջանի հաղթողը Անիտա Աբգարյանն է։ Նա կներկայացնի Վրաստանը «Մանկական Եվրատեսիլ-2025»-ում։ Այս մասին գրում է aliq.ge-ն։

Հատկանշական է, որ Վրաստանը երկրորդ անգամ է հյուրընկալելու «Մանկական Եվրատեսիլ»-ը. միջոցառումը տեղի կունենա դեկտեմբերի 13-ին Թբիլիսիի Օլիմպիական պալատում։

Մրցույթն առաջին անգամ Թբիլիսիում անցկացվել է 2017 թվականին։

Անիտան 10 տարեկան է։ «Ռանինա»-ի եզրափակչում նա կատարել է «Չոնգուրս սիմեբի գավուբի» երգը, որը գրվել է Ակակի Ծերեթելիի բանաստեղծության հիման վրա։