Իրանը հրադադարի յոթ պայմանների վերաբերյալ ԱՄՆ-ի արձագանքն անբավարար է համարել

12 Հոկտեմբերի 2026, 11:15

Միջազգային

ԱՄՆ-ի արձագանքը յոթ կետից բաղկացած ծրագրին, որից կախված էր Հորմուզի նեղուցի բացումը, Թեհրնաին չի բավարարել ։ Այս մասին հայտարարել է Իրանի Անվտանգության խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային։

Նրա խոսքով՝ ամերիկյան կողմն ընդունել է առաջարկների միայն մի մասը՝ մյուսներին պատասխան չտալով։

«Մենք ամերիկացիներին պատասխան չենք տալիս։ Նրանք են մեզ պատասխանել, և մենք նրանց պատասխանը համարում ենք անբավարար»,- ասել է Ռեզային «Press TV» հեռուստաալիքի եթերում։ Ըստ նրա՝ հակամարտությունը հնարավորինս արագ դադարեցնելու համար ԱՄՆ-ը պետք է ընդունի Իրանի բոլոր պահանջները։

Ռեզային նշել է, որ Իրանը բանակցությունների երեք փուլ է անցկացրել, սակայն դրանցից յուրաքանչյուրն ավարտվել է ԱՄՆ-ի մերժմամբ։ Նրա խոսքով՝ դա ստիպել է Թեհրանին փոխել դիվանագիտության նկատմամբ իր մոտեցումը։

Իրանի յոթօրյա ծրագրի մասին «Reuters»-ի աղբյուրները հայտնել են սեպտեմբերի 23-ին։ Ծրագիրն ԱՄՆ-ին է փոխանցվել միջնորդների՝ Կատարի, Պակիստանի և Իրաքի միջոցով։

Սեպտեմբերի 27-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնապես մերժել է առաջարկը՝ հայտարարելով, որ առանց այդ էլ «լիովին վերահսկում է նեղուցը», որով «հսկայական քանակությամբ նավթ է անցնում»։

Իրանն, իր հերթին, հայտարարել է, որ չի հրաժարվի իր պահանջներից։ Դրանց թվում են՝ ծովային շրջափակման անհապաղ վերացումը, իրանական ակտիվների ապասառեցումը, նավթի արտահանման նկատմամբ պատժամիջոցների չեղարկումը, ինչպես նաև բոլոր ճակատներում ռազմական գործողությունների դադարեցումը։