Վաղարշապատում բռնի ուժով առևանգել են «Մայր Հայաստան»-ի աջակից, բլոգեր Օնո Հարությունյանին

12 Նոյեմբերի 2025, 16:24

Քաղաքականություն

Վաղարշապատում բռնի ուժով առևանգել են «Մայր Հայաստան» կուսակցության աջակից, բլոգեր Օնո Հարությունյանին, ահազանգում է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը։

ՆԳՆ-ից հայտնում են, որ Վաղարշապատում մեկ անձ է ձերբակալվել խուլիգանության կասկածանքով։

Նշենք, որ Վաղարշապատում ՏԻՄ ընտրությունները կանցկացվեն կիրակի` նոյեմբերի 16-ին։