Որոշումները պետք է կայացնել ոչ թե քաղաքական նախապատվություններից, այլ տնտեսական շահավետության վերլուծությունից․ Սիմոնովը՝ ԱԷԿ-ի կառուցման մասին

23 Նոյեմբերի 2026, 13:49

Տնտեսություն և Բիզնես

Իհարկե, կարելի է ժխտել անցյալը և ատոմակայանի բավական հաջող գործունեության փաստերը, սակայն այսօր ակնհայտ է, որ համաշխարհային շուկայում ատոմակայանների կառուցման հիմնական դերակատարների միջև բավականին կոշտ մրցակցություն է ընթանում։ Այս մասին Alpha Media Center-ում «Հայաստանի էներգետիկ ինքնիշխանությունը․ պրագմատիկ հաշվա՞րկ, թե՞ քաղաքական կոնյուկտուրա» խորագրով փորձագիտական քննարկման ժամանակ ասել է Ազգային էներգետիկ անվտանգության հիմնադրամի գլխավոր տնօրեն Կոնստանտին Սիմոնովը։

«Ինչպես հայտնի է, Ռուսաստանն իրականացնում է բավական մեծ թվով նախագծեր։ Եվ այս առումով, երբ խոսում ենք ռուսական առաջարկի մասին, մենք միայն Խորհրդային Միության պատմությանը չենք հղում անում՝ ասելով, թե եկեք հիշենք անցյալը։ Ամենևին ոչ։

Բնականաբար, յուրաքանչյուր երկիր իրավունք ունի որոշումներ կայացնել՝ հիմնվելով վերլուծության վրա։ Իմ կարծիքով՝ այդ ամենը պետք է տեղի ունենա ոչ թե քաղաքական նախապատվությունների, այլ տնտեսական շահավետության և նպատակահարմարության վերլուծության հիման վրա։

Այս առումով Ռուսաստանը ատոմային էներգետիկայի ոլորտում միշտ պատրաստ է եղել մրցակցության, քանի որ մենք առաջարկում ենք բավականին նոր ատոմային ռեակտորներ։ Եվ ամենակարևորը՝ առաջարկում ենք ամբողջական ցիկլ՝ ատոմային վառելիքի մատակարարումից մինչև դրա վերամշակումն ու օգտահանումը, քանի որ ատոմային էներգետիկան բավականին բարդ և բարձր տեխնոլոգիական ոլորտ է»,- ասել է նա։

Հիմա եթերում