Գարրի Աղաջանյանը Սպարաֆուչիլեի դերերգով հիացրել է ռուս հանդիսատեսին

15 Նոյեմբերի 2025, 11:50

Մշակույթ

Մոսկվայի Չայկովսկու անվան համերգասրահում Պերմի օպերայի և բալետի թատրոնը ներկայացրել է Ջուզեպպե Վերդիի «Ռիգոլետտո» և Ռուջերո Լեոնկավալոյի «Պայացներ» օպերաները։ Անվանի օպերային երգիչ Գարրի Աղաջանյանը հանդիսատեսի սրտերը նվաճել է Սպարաֆուչիլեի դերերգով («Ռիգոլետտո»):

Գարրի Աղաջանյանը բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր է: Բացի օպերային դերերգերից, երգչի երգացանկում ներառված են ռուսական ռոմանսներ, Գերշվինի, Ռոջերսի ջազային կոմպոզիցիաները, ինչպես նաև Ֆրենկ Սինատրայի էստրադային հիթերը։