Ադրբեջանի ԶՈՒ-ն Վերին Շորժայի ուղղությամբ խախտել է հրադադարը՝ կիրառելով ականանետ

Ժամը 19:50-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Վերին Շորժայի ուղղությամբ խախտել են հրադադարը՝ կիրառելով ականանետ:

Հայկական կողմը կորուստներ չունի:

Ժամը 20:15-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:

Իրադրության  փոփոխության դեպքում պաշտպանության նախարարությունը հանդես կգա հաղորդագրությամբ:1720:25