«Աշխարհակարգ 2.0»․ Անդրեյ Բեզրուկով
15 Նոյեմբերի 2025, 21:05
Alpha News-ը շարունակում է «Աշխարհակարգ 2.0» նախագիծը, որի շրջանակներում Հայկ Խալաթյանը Ռուսաստանի գլխավոր «ուղեղային կենտրոնների» ղեկավարների և առաջատար փորձագետների հետ քննարկում է հնարավոր (ձևավորվող) նոր աշխարհակարգը և դրանում Հայաստանի տեղը։
«Աշխարհակարգ 2.0» նախագծի հյուրն է Ռուսաստանի ԱԳՆ-ի ՄԳԻՄՕ միջազգային խնդիրների կիրառական վերլուծության ամբիոնի պրոֆեսոր, Արտաքին և պաշտպանական քաղաքականության խորհրդի նախագահության անդամ, Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության պաշտոնաթող հայտնի գնդապետ, նախկին հետախույզ Անդրեյ Բեզրուկովը։
Հարցազրույցում Բեզրուկովը վերլուծում է նոր «համաշխարհային վերաձևավորման» գործընթացը, որի արդյունքում ձևավորվել է նոր համաշխարհային կարգ, նման այն համակարգին, որ ստեղծվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ Նա մեկնաբանում է՝ արդյոք հնարավոր է ուղղակի ռազմական հակամարտություն մեծ տերությունների միջև, թե պայքարն ընթանալու է նրանց վստահված անձանց և տեղական պատերազմների միջոցով: Ինչի՞ վրա են հենվում եվրոպական էլիտաները՝ պատրաստվելով հնարավոր պատերազմին միջուկային տերություն Ռուսաստանի դեմ։ Կգնա՞ արդյոք ԱՄՆ-ը Չինաստանի հետ ուղիղ բախման, թե՞ կընտրեն ճնշման այլ գործիքներ։