Ընտրակաշառք տալու և ստանալու դեպքի առթիվ 5 անձի նկատմամբ վարույթ է նախաձեռնվել

18 Նոյեմբերի 2025, 10:41

Քաղաքականություն

Ընտրակաշառք ստանալու, տալու և ընտրակաշառքի միջնորդության դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթներով մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունի 5 անձ։

Նրանց նկատմամբ ընտրվել են անազատության հետ չկապված խափանման միջոցներ։ Այս մասին NEWS.am-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Վաղարշապատ համայնքի «Հաղթանակ» դաշինքի անդամների և կողմնակիցների տներում կատարված խուզարկություններից հետո 10 անձ ձերբակալվել է։ Մի շարք անձանց գաղտնալսել են, և և մեղադրանքի հիմքում դրել այնպիսի խոսակցություններ, որոնք կենցաղային բնույթի են և կապ չունեն նախընտրական գործընթացների հետ։