Արցախի նախկին պատգամավոր Դավիթ Գալստյանի խափանման միջոցը փոխվեց

20 Նոյեմբերի 2025, 17:15

Քաղաքականություն

Բագրատ Սրբազանի և մյուսների գործով դատական այսօրվա՝ նոյեմբերի 20–ի նիստում դատավոր Կարեն Ֆարխոյանը վերացրել է Արցախի նախկին պատգամավոր Դավիթ Գալստյանի խափանման միջոց տնային կալանքը և նշանակեց վարչական վերահսկողությամբ և բացակայելու արգելք։

Նշենք, որ նա ձերբակալվել, ապա կալանավորվել էր հունիսի 25–ին, որից հետո նրա կալանքի ժամկետը երկարացվել էր երեք ամսով, սակայն հոկտեմբերի 9–ին դատարանը կալանքը փոխարինել էր տնային կալանքով։