Ֆրենսիս Քուրքջյանին նվիրված ցուցահանդես՝ Ֆրանսիայում
21 Նոյեմբերի 2025, 18:45
Փարիզի Տոկիոյի պալատում բացվել է ֆրանսահայ ականավոր պարֆյումեր Ֆրենսիս Քուրքջյանի ստեղծագործական գործունեության 30-ամյակին նվիրված ցուցահանդես։ Այն կգործի մինչև նոյեմբերի 23-ը։
«Օծանելիք, անտեսանելիի քանդակ» խորագրով ցուցադրությունը ուշագրավ իրադարձություն է դարձել Փարիզի մշակութային կյանքում՝ մեծ հետաքրքրություն առաջացնելով ԶԼՄ-ների և հանրության շրջանում: Լրագրողները այն բնութագրել են որպես «զգայական ճանապարհորդություն, որտեղ բույրը վերածվում է նյութի, հիշողության և պոեզիայի», ինչպես նաև «զբոսանք ժամանակից դուրս ՝ ժամանակակից արվեստի, լույսի, երաժշտության և հույզերի խաչմերուկում»:
Ֆրենսիս Քուրքջյանը «Maison Francis Kurkdjian» ապրանքանիշի հիմնադիրն է, Le Male и Baccarat Rouge 540 բույրերի հեղինակը, և շարունակում է ոգեշնչել աշխարհին օծանելիքի հանդեպ իր յուրահատուկ մոտեցմամբ: