Թուրքիայի նպատակը հայերին պետականությունից զրկելն է՝ քրդերի օրինակով․ Արթուր Խաչիկյան

21 Նոյեմբերի 2025, 20:45

Քաղաքականություն

Օրերս Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Հայաստանի հետ հարաբերությունների վերջնական կարգավորումը կախված է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումից և խաղաղության պայմանագրի ստորագրումից։ Թեմայի շուրջ Alpha News-ը զրուցել է քաղաքագետ Արթուր Խաչիկյանի հետ։

«Տպավորություն կար, որ Թուրքիան մինչև ընտրությունները կհանդարտվի, որպեսզի չխանգարի, որ Նիկոլ Փաշինյանն ընտրվի 2026 թվականին։ Բայց կամ նրանք շատ վստահ են իրենց ուժի վրա, կամ էլ մեր հասարակությանն ասում են, որ ինչ էլ լինի, դուք ենթարկվելու եք»,- ասել է Խաչիկյանը։

Նա նշել է, որ ԱՄՆ-ից, Ֆրանսիայից բազմաթիվ փորձագետներ ասում են, որ սա խաղաղություն չէ։ Խաչիկյանը հիշեցրել է «Քրիստոնեական Զորակցություն» միջազգային կազմակերպության նախագահ Ջոն Այբների հայտարարությունն այն մասին, որ Հայաստանը ստիպված է լինելու դառնալ Ադրբեջանի վասալ պետությունը։

«Ադրբեջանի պայմաններից մեկը Սահմանադրությունը փոխելն է։ Մենք տեսանք, որ արդեն Արարատը հանեցին սահմանային կնիքներից։ Մեզ խաբում են՝ ասելով, թե 300 000 ադրբեջանցիների «վերադարձի» մասին հայտարարությունները ներքին լսարանի համար են»,- նշել է Խաչիկյանը։

Խաչիկյանի խոսքով՝ Թուրքիայի նպատակը հայերին պետականությունից զրկելն է՝ քրդերի օրինակով։ «Թուրքիան ինչո՞ւ թույլ չի տալիս, որ քրդերը պետություն ունենան, որովհետև քրդական պետությունն իրենց համար վտանգ է։ Նույնն էլ անում են հայերի հետ։ Հայերը պետություն չպետք է ունենան կամ ինչ-որ ժամանակ պետք է լինի ֆորմալ հայկական «Էրմենիստան Հանրապետություն»՝ Ադրբեջանի ձեռքի տակ»,- հավելել է Խաչիկյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հիմա եթերում