Հայ-ադրբեջանական սահմանի երկու կողմերում չպետք է անկլավներ ու էքսկլավներ լինեն․ Փաշինյան

15 Հոկտեմբերի 2026, 12:31

Քաղաքականություն

Հայ-ադրբեջանական սահմանի երկու կողմերում պետք է անկլավներ ու էքսկլավներ չլինեն։ Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողերի հետ ճեպազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ես զգում եմ, որ և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում այսպիսի լուծում գտնելու ըմբռնումն ավելի առարկայական է դառնում։ Մենք պետք է իմանանք, թե Արծվաշենի տարածքն ինչքան է, որ կարողանանք խնդրին ճիշտ լուծում տալ»,- ասել է նա;

Փաշինյանի խոսքով՝ պետք է տեղի ունենա սահմանազատում, որ տարածքները ճշգրիտ տեղորոշվեն։

Նա նաև ասել է, որ Հայաստանը մտել է խաղաղության ինստիտուտցիոնալացման եզրափակիչ փուլ։